Ուկրաինայի թեման առանցքային չի եղել Պուտինի, Թրամփի և Սիի հանդիպմանը․ Պեսկով

https://arm.sputniknews.ru/20261119/ukrainaji-teman-arancqajin-chi-eghel-putini-trampi-ev-sii-handipmany-peskvov-109542999.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/02/93015335_171:0:2902:2048_1920x0_80_0_0_a031baf1607bcf8a8ec1f992c244d71e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

չինաստան, ամն, ռուսաստան, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), դոնալդ թրամփ, դմիտրի պեսկով

չինաստան, ամն, ռուսաստան, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), դոնալդ թրամփ, դմիտրի պեսկով

Բաժանորդագրվել

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը բացատրել է նաև, թե ինչու է ռուսական պատվիրակությունը ԱՄՆ առաջնորդի հետ բանակցություններից հետո վերադարձել հյուրանոց։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպման ժամանակ Ուկրաինայի հարցն առանցքային չի եղել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նաև մեկնաբանել է Պուտինի և Թրամփի` ավելի վաղ կայացած երկկողմ բանակցությունները՝ դրանք ընդհանուր առմամբ գնահատելով դրական:

Նա նշել է, որ չնայած հանդիպման կարճ տևողությանը՝ առաջնորդներին հաջողվել է անդրադառնալ մի շարք հարցերի։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը բացատրել է նաև, թե ինչու է ռուսական պատվիրակությունը ԱՄՆ առաջնորդի հետ բանակցություններից հետո վերադարձել հյուրանոց։

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է եղել ԱԽՏՀ գագաթնաժողովի միջոցառումների գրաֆիկով և եռակողմ հանդիպումից առաջ հանգստանալու անհրաժեշտությամբ:

«Մտանք այնտեղ հանգստանալու։ Քիչ առաջ ընթանում էր Թրամփի և Սի Ծինփինի երկկողմ հանդիպումը»,– ասել է Պեսկովը։

Կարճատև դադարից հետո Պուտինն ու ռուսական պատվիրակությունն ուղևորվել են «Ցիլին Շանչժուան» պետական նստավայր, որտեղ կայացել է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների առաջին եռակողմ հանդիպումը:

Նստավայրի անվանումը կապված է առասպելական չինական միաեղջյուրի՝ երկարակեցության և բարեկեցության խորհրդանիշի հետ։

Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովն անցկացվում է Շենժենում նոյեմբերի 18-19-ը: ԱԽՏՀ-ն ներառում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 տնտեսություն, այդ թվում՝ Ռուսաստանը։

Պուտինը, Թրամփը և Սին խաղաղության հռչակագիր են ընդունել. ինչ են պայմանավորվել 3 երկրները

Leave a comment