Զինծառայողների մահվան դեպքերի կանխարգելման և քննության հարցում բազմաթիվ խնդիրներ կան․ ՄԻՊ

https://arm.sputniknews.ru/20261119/2027-tvakanic-hh-qaghtsarajvoghnern-ajlevs-chen-ogtvi-svocpatetneric-nakharar-109538073.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ՀՀ-ում զինծառայողների մահվան դեպքերի կանխարգելման և քննության հարցում բազմաթիվ խնդիրներ կան․ ՄԻՊ

Sputnik Արմենիա

ՀՀ-ում զինծառայողների մահվան դեպքերի կանխարգելման և քննության հարցում բազմաթիվ խնդիրներ կան․ ՄԻՊ

2026-11-19T16:00+0400

true

PT0M43S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109541012_254:0:1694:1080_1920x0_80_0_0_db2a740084c7ab047aa3b9cb89c48181.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

զինծառայող, մահ, բանակ, видео

զինծառայող, մահ, բանակ, видео

Բաժանորդագրվել

Մանասյանի խոսքով` զինծառայողների մահվան դեպքերի բացահայտման գործում կարևոր է նաև ներքին ծառայողական քննությունների արդյունավետությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում զինծառայողների մահվան հետ կապված դեպքերի կանխարգելման և դրանց հետագա քննության գործընթացներում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք դեռևս լուծման կարիք ունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Նշենք, որ երեկ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր զինծառայողի մահվան հերթական դեպքի մասին։

«Չնայած իրականացվող ջանքերին, որովհետև մենք էլ ենք տեսնում, որ որևէ մեկը չի ուզում ունենալ այդ դեպքերը, մենք տեսնում են, որ ՀՀ-ում թե՛ կանխարգելման, թե՛ քննության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, և այս առնչությամբ դեռևս բազմաթիվ քայլեր է պետք իրականացնել՝ խնդիրները պատշաճ կերպով լուծելու համար»,– ասաց Մանասյանը։

ՄԻՊ-ն ընդգծեց, որ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք պետության անմիջական պատասխանատվության ներքո են, հետևաբար պետությունը պարտավոր է ապահովել նրանց հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի պաշտպանությունը։

«Ցանկացած իրավիճակում, երբ անձը գտնվում է պետության պատասխանատվության ներքո, իսկ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձը պետության պատասխանատվության ներքո է, պետությունը պետք է ամեն ջանք գործադրի նրանց բոլոր իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով»,– նշեց նա։

Մանասյանի խոսքով՝ պետությունը լուրջ պարտավորություններ ունի ոչ միայն նման դեպքերը կանխելու, այլև դրանց հանգամանքները հետագայում պատշաճ քննելու հարցում։

Նա առանձնացրեց նաև ներքին ծառայողական քննությունների արդյունավետության խնդիրը։

«Մշտապես բարձրաձայնում եմ նաև ներքին ծառայողական քննությունների արդյունավետության հարցը, քանի որ չեմ համարում, որ այդ ոլորտն այն արդյունավետությունն ունի, որ կարողանանք դա օգտագործել նաև կանխարգելման նպատակով»,– եզրափակեց ՄԻՊ-ը։

Նշենք, որ նախորդ անգամ զինծառայողի մահվան դեպք էր գրանցվել հոկտեմբերի 31-ին։ Նրա մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Հիշեցնենք, որ այս տարի բանակում զինծառայողի մահվան արդեն շուրջ 2 տասնյակի հասնող դեպք է գրանցվել, այդ թվում՝ ինքնասպանություններ։ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե ՀՀ զինված ուժերում արձանագրված ինքնասպանության մի քանի դեպքերի պատճառ կարող է լինել աղանդավորական խմբերի ազդեցությունը։ Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, թե բանակում ինքնասպանությունների դեպքերի վերաբերյալ բացատրություններ կան, բայց դա չի նշանակում, թե այդ բացատրությունները բավարարում են։

Leave a comment