Համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդին։
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին մայրաքաղաքի Վաղարշյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը, տեսնելով ոստիկաններին, փաթեթներ է նետել և փորձել դիմել փախուստի։
Համայնքային ոստիկանները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Արաբկիրի բաժին։
27-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով 2 տոպրակ՝ ընդհանուր 1,80 գրամ քաշով։ Պարզվել է, որ նա թմրամիջոցը պետք է փոխանցեր այլ անձի։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Վաղարշյան փողոցի նշված հատվածում հայտնաբերվել է մեթամֆետամինի զանգվածով 3 տոպրակ՝ ընդհանուր 3,80 գրամ քաշով։
27-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։