«Արարատ Միրզոյանի արտահայտությունը՝ «Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է», շատ բնութագրական է այն խաղաղությանը, որն իրենք են առաջարկում մեզ, ճիշտ այն խաղաղությունը, որն Արցախում կա․ խաղաղություն առանց հայերի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Դա գերեզմանային խաղաղություն է, գերեզմանում ամենախաղաղ վիճակն է, բայց այդպիսի՞ խաղաղություն է մեզ պետք, ասում է մեռնեք էլ՝ խաղաղություն կլինի։ Ավելի բնութագրական տերմին Նիկոլ Փաշինյանի խաղաղությանը, քան երեկ հորինեց Արարատ Միրզոյանը, չկա»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նախարար Արարատ Միրզոյան դիմելով ընդդիմադիր պատգամավորներին ասել էր․ «Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է»։