2025-ին ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող 12.026 ընկերություն կա, 18,5 անգամ ավելի 2017-ի համեմատությամբ


2017-ին ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների քանակը 650 է: 2024 թվականին այն 8396-ն էր, 2025 թվականին այն կազմել է 12.026: 2025 թվականին 2017 թվականի համեմատությամբ աճը կազմել է 18,5 անգամ: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:


«Գործող ընկերություններում աշխատակիցների թիվը 2017 թվականին 15.350 էր, 2024-ին՝ 41.541, 2025 թվականին՝ 41.431: 2025 թվականին 2017 թվականի համեմատությամբ աճը կազել է 2,6 անգամ:


Ոլորտի շրջանառությունը 2017-ին կազել է 306 մլրդ 40 մլն դրամ, 2024-ին՝ 915 մլրդ 800 մլն դրամ, 2025-ին՝ ավելի քան 1 տրիլիոն: 2017-ի համեմատությամբ 2025-ին աճը կազմել է 3,2 անգամ:


Արտահանումների ընդհանուր ծավալը 2017-ին կազմել է 135 մլրդ 440 մլն դրամ, 2024-ին՝ 702 մլրդ 102 մլն դրամ, 2025-ին՝ 711 մլրդ 500 մլն դրամ, 2025 թվականին 2017-ի համեմատությամբ աճը կազմել է 5,2 անգամ»,- ասաց նա:

Leave a comment