Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները կարեւորել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդման թեմային։
Անդրադարձ է կատարվել նաեւ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին եւ տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի։