Մարդկությունն ապրում է միասնական «գլոբալ գյուղում»․ միասին բարգավաճում կամ տառապում ենք․ Ծինփին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդկությունն ապրում է միասնական «գլոբալ գյուղում», որտեղ մեծ տերությունների վրա առանձնահատուկ պատասխանատվություն է դրված։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռակողմ հանդիպում են անցկացնում Շենչժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում։ Սա երեք երկրների առաջնորդների պատմության մեջ առաջին նման հանդիպումն է։

«Մարդկությունն ապրում է միասնական գլոբալ գյուղում, որտեղ բոլոր մարդկանց ճակատագրերը փոխկապակցված են։ Մենք միասին բարգավաճում կամ տառապում ենք՝ կազմելով միասնական ճակատագրի համայնք», – ասել է Սի Ծինփինը։

Նա նշել է, որ երբ մեծ տերությունները խաղաղության մեջ են ապրում, աշխարհը խաղաղ է, բայց երբ նրանք բախվում են, քաոս է տիրում։

Ծինփինը նաև ընդգծեց, որ Չինաստանը Ռուսաստանի հետ զարգացնում է համապարփակ ռազմավարական գործընկերություն, մինչդեռ աշխարհը արագ փոփոխությունների է ենթարկվում։

Leave a comment