Հաջիևը Հայաստանից պահանջում է տեղեկություններ տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների մասին

«Ազատություն». Ադրբեջանն ակնկալում է Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին տեղեկությունների հրապարակում։

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևն է այսօր այս մասին հայտնել X սոցիալական ցանցի իր էջում՝ ներկայացնելով լուսանկարիչ Ռեզա Դեգաթի՝ Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին գիրքը։

«Ռեզա Դեգաթիի լուսանկարների միջոցով համաշխարհային հանրությանը հասնում է հազարավոր ընտանիքների ցավը, որոնք տասնամյակներ շարունակ սպասում են իրենց հարազատների վերադարձին»,- ասել է նախագահի օգնականը՝ հավելելով՝ ներկայումս անհետ կորած է համարվում Ադրբեջանի 4 հազար 10 քաղաքացի։

Հիքմեթ Հաջիևն այսօր նաև կարևորել է 2020-2023 թվականներին շփման նախկին գծի երկայնքով տեղադրված ականների քարտեզների տրամադրումը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment