Կրեմլ․ Պուտինի և Թրամփի Շենժենում կայացած հանդիպումը լավն էր – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Շենժենում լավ հանդիպում էր, հայտարարել է ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։

Առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Շենժենում, որը տևել է մոտ մեկ ժամ։ Զրույցը տեղի է ունեցել ԱԽՏՀ գագաթնաժողովի հիմնական վայր հանդիսացող Միջազգային փոխանակումների կենտրոնում։

Պուտինը և Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտությունը և երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները։

Կողմերից ոչ մեկը որևէ կարևոր հայտարարություն չի արել, Պուտինը բանակցություններից լավ տրամադրությամբ է դուրս եկել։

Ի դեպ, ՌԴ առաջնորդը, բացելով հանդիպումը, անգլերենով է ողջունել Թրամփին` ասելով. «Nice to meet you» (ուրախ եմ Ձեզ տեսնել – խմբ.) և սեղմել ԱՄՆ նախագահի ձեռքը։

Պուտինի հետ հանդիպումից առաջ Թրամփը առանձին ողջունել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին։ Նա գովել է Պեսկովին պրոֆեսիոնալիզմի համար. «Հիանալի եք կատարում Ձեր աշխատանքը»։

Հավելենք, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովն անցկացվում է Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը: ԱԽՏՀ-ի կազմում ընդգրկված են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը:

Sputnik Արմենիա

Leave a comment