Հայաստանը հրավիրված է G20-ի գագաթնաժողովին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը հրավիրված է մասնակցելու Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. այս մասին հայտնի է դառնում G20-ի պաշտոնական կայքից։

Այն կանցկացվի դեկտեմբերի 14-15-ին Մայամիում։

G20-ը կամ Քսանյակի խումբը միջազգային ֆորում է, որը միավորում է աշխարհի խոշորագույն զարգացած և զարգացող տնտեսությունները՝ տնտեսական քաղաքականությունը քննարկելու և համակարգելու համար:

Դրա մասնակիցները ներկայացնում են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 85%-ը և աշխարհի բնակչության երկու երրորդը։

Leave a comment