«Պարոն Մանուկյան, կախո՞ւմ ենք Ղարաբաղի դրոշները, շատ լավ, դե հիմա ասեք՝ ո՞վ է զոհվելու բայրաքթարների տակ և ո՞վ է կայացնելու այդ որոշումը։ Շատ լավ, ոչ մի խնդիր, հենց այստեղ է ամբողջ խնդիրը, որ այդ դրոշները կախել եք և չեք մտածել բայրաքթարի տակ զոհվելու մասին, որովհետև դուք խնդիր չունեք, արա․․․ գնացեք մեջներիդ կանգնած ենք, դա է Ղարաբաղի շարժման ամբողջ էությունը և բանակաշինության, ձեր շատ նիկանդիցիոնի զենքերը ուրախ-ուրախ բերել եք։ Բա ո՞վ… Այսինքն՝ դրո՞շ եք կախում, կախեք, ասեք՝ ո՞վ է զոհվելու բայրաքթարների տակ»,- խորհրդարանում, հարցուպատասխանի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին դիմեց Նիկոլ Փաշինյանը։
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը «Ուժեղ Հայաստան» պատգամավոր Արեգա Հովսեփյանին էր հարցրել՝ ո՞ւր են ընդդիմադիրների սեղաններին դրված Արցախի դրոշները։
Գեղամ Մանուկյանը հիշեցրեց՝ նախորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտից հետո իշխանություններն են հանել։
«Էլի բացե՞նք փախածների թեման… Մի հատ բանի հերոս կա էլի, ինքն էլ էր զոհվել, հետո պարզվեց՝ ՊՆ-ից արխիվները հանեցին, տեսանք՝ 12 ժամից ճողոպրել է, եկել է, առաջին օրը մտել Ազգային ժողով, ասում է՝ ես զոհվում էի, Նիկոլը չթողեց, ասում է՝ քաշեց (նկատի ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Շիրազ Մանուկյանին-Ն․ Գ․)… Արա, դե ո՞ւմ եք ձեռ առնում դուք ընդհանրապես… Դնում եք, ասեք՝ դնում ենք, դնում եք, կախում եք դրոշները, ուրեմն բայրաքթարի մասին չխոսաք, ուրեմն տեսաք՝ ո՞վ է տարել բայրաքթարների տակ զոհվելու, տարել եք զոհվելու, որ այդ երեխեքի զոհերի գնով Հայաստանում իշխանափոխություն անեք։ Այդ ձեր քաղաքական շրջանակները չէի՞ն, դրենք չէի՞ն, որ Վազգեն Մանուկյանը ասում էր՝ բան է, այդտեղ չի պրոբլեմը, Երևան է պրոբլեմը, եկեք Երևան»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: