«Մենք հավատում ենք խաղաղությանը և մենք կբերենք խաղաղություն առանց սահմանադրության նախաբանի փոփոխության։ Մենք տեսնում ենք այդ ճանապարհը, ժողովրդին էլ խնդրելու ենք այդ հարցում մեզ թիկունք լինել»,- ԱԺ ամբիոնից վստահեցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան Արամ Վարդևանյանի՝ դիմելով ՀՀ քաղաքացիներին, ասաց․ «Դուրս եկեք, միացեք, գնացեք էս մարդկանց հետևից։ Ստեղս է հասել իշխանությունը, օր առաջ հեղափոխություն արեք, ես ե՞մ խանգարում, ես դավաճանաբար ասել եմ՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Ես խանգարո՞ւմ եմ, որ դուք գնաք, էս մարդիկ՝ Նարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը, ազատագրեն ծովից ծով Հայաստանը։ Ընդհանրապես խնդիր չունեք, որոշեք, որ պիտի կանգնեմ գնդակահարության պատի տակ, կկանգնեմ։ Ցույց տվեք ձեր կամքը, ռադս կքաշեմ, կգնամ»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: