Ճապոնիայի վարչապետը ԱԽՏՀ գագաթնաժողովի ընթրիքի շրջանակում Պուտինի հետ 30-րոպեանոց զրույց է ունեցել. Yomiuri

Ճապոնիայի վարչապետը ԱԽՏՀ գագաթնաժողովի ընթրիքի շրջանակում Պուտինի հետ 30-րոպեանոց զրույց է ունեցել. Yomiuri

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շուրջ 30-րոպեանոց զրույց է ունեցել ԱԽՏՀ գագաթնաժողովի մասնակիցների համար կազմակերպված ողջույնի ընթրիքի շրջանակում, հայտնում է Yomiuri-ն՝ հղում անելով Ճապոնիայի կառավարությանը։

Սա երկու երկրների առաջնորդների առաջին երկխոսությունն է 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր։ Կողմերը պայմանավորվել են շարունակել կապը պահպանել տարբեր մակարդակներում։

Հանդիպման ընթացքում Տակաիչին Պուտինին ներկայացրել է Տոկիոյի դիրքորոշումը Ռուսաստանի իշխանությունների կողմից ճապոնական Hokkaido Shimbun պարբերականի լրագրող Յուկի Իմայիի ձերբակալության վերաբերյալ։

Ենթադրվում է, որ Ճապոնիայի վարչապետը նաև պահանջել է նրան հնարավորինս շուտ ազատ արձակել։

Բացի դրանից, ըստ հաղորդումների, կողմերը քննարկել են ճապոնական Japan Tobacco International ծխախոտային ընկերության տեղական ստորաբաժանման շուրջ ստեղծված իրավիճակը․ այն փոխանցվել էր ռուսական ընկերության ժամանակավոր կառավարմանը։

Leave a comment