«Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է»․ Արարատ Միրզոյան

«Հերիք եղավ, էլի։ Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է»,- խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանն էր հարցրել գերիների ճակատագրի մասին, Ադրբեջանի հետ խաղաղության, Հայաստանի բռնազավթված տարածքների մասին։

«Ձեզ թվում է՝ մանիպուլացնելով դուք եք բան շահում։ Ձեզ թվում է՝ Ջերմուկի մասին Դուք ավելի եք մտածում, քա՞ն ես․ չարաչար սխալվում եք։ Ձեզ թվում է՝ գերիների մասին Դուք ավելի եք մտածո՞ւմ, քան ես։ Ո՞նց եք չափում հայրենասիրությունը՝ սպիդոմե՞տր է, մե՞տր է, կշե՞ռք է, հլը եկեք՝ հանենք՝ դնենք չափենք»,- հարցրեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment