«Արցախի դրոշները գողացել եք դուք»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը,թե ինոչու են ընդդամիր պատգամվորները սեղաններից հանել Արցախի դրոշը։
Պատգամավորը շարունակեց․ «Գողացել է ձեր իշխանությունը։ Նախորդ խորհրդարանի ավարտից հետո այստեղից գողացել եք։ Գողացել եք Ֆրանսիայի հրապարակից, շատ տեղերից եք գողացել։ Մի գաղտնիք բացեմ՝ վաղը կարող եք էլի հերթական անգամ քննչականին ղրկել մեր տուն, բալկոնիցս Արցախի դրոշը գողանա, որը տարիներ շարունակ կախված է»։
Մանուկյանի Փաշինյանին նաև հիշեցրեց, որ ութ տարվա ընթացքում այս ամիբիոնից շատ հայտարարություններ է արել, սակայն հետո ասել եք՝ սխալվել եմ։
«Էս ամբիոնից հարյուր հատ բան եք ասել, ամեն անգամ հետ եք եկել, անմեղսունակի նման կանգնել եք, ասել եք՝ սխալվել եմ, «դաշնակցական եմ եղել՝ Արցախը համարել եմ Հայաստան»։ Անկախության հռչակագրի համար էլ եք ամեն տարի մի բան ասել։ Ասում եք՝ Սահմանադրությունը փոխելու մասին խոսել ենք 2018 թվականին։ 2018 էլ եք 2019-ին էլ խոսել, 20-ին Սահմանադրական դատարան, բայց հիշեք՝ այդ Սահմանադրությունը փոխելու հետ մեկտեղ ինչեր եք գրել Անկախության հռչակագրի մասին։Մինչև էկավ հասավ այն պահը, որ Ադրբեջանն ասեց՝ « առըհա», չհանեք անկախության հռչակագիր։ Այդ թուղթը, որը մուրում եք մեզնից, որ ստորագրենք, չենք ստորագրելու։ Ինչ վերաբերում ա էդ Սահմանադրությանը, ես չեմ կարողանում հասկանալ, այսինքն՝ Ադրբեջանի ասածն անելու համար ո՞նց կարելի է ամեն ինչն ուրանալ,հըն, ուրանալ 30 տարին, ուրանալ 100 տարին, էս մարդկանց՝ Սասուն Միքայելյանի, իրա ողորմած զինակիցների վաստակն ուրանալ, կանգնել իրա դիմաց ու ասել՝ 30 տարին կոնֆլիկտածին էր, հա՞»,- ասաց Մանուկյանը։