https://arm.sputniknews.ru/20261118/putin-tramp-liafvormat-banakcutjunner-chen-lini-isk-erakvoghm-gagatnazhvoghvovy-ktevi-mek-zham-109492117.html
Պուտին-Թրամփ լիաֆորմատ բանակցություններ չեն լինի, իսկ եռակողմ գագաթնաժողովը կտևի մեկ ժամ
Պուտին-Թրամփ լիաֆորմատ բանակցություններ չեն լինի, իսկ եռակողմ գագաթնաժողովը կտևի մեկ ժամ
Sputnik Արմենիա
ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները Չինաստանում շփումների ժամանակ կարող են անդրադառնալ ուկրաինական թեմային և իրանական հարցին, նշել է Կրեմլի ներկայացուցիչը: 18.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-18T19:38+0400
2026-11-18T19:38+0400
2026-11-18T19:38+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
ամն
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/02/93015335_0:160:3072:1888_1920x0_80_0_0_d880901091f140f5faa00aa0c49a0c61.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ – ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա «ոտքի վրա»: Երկու երկրների ղեկավարների միջև լիաֆորմատ բանակցություններչեն նախատեսվում, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Պուտինը այցով գտնվում է Չինաստանի Շենժեն քաղաքում, որտեղ նոյեմբերի 18-19-ը անցկացվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովը: Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ գագաթնաժողովի ընթացքում Պուտինն ու Թրամփը մի քանի անգամ կշփվեն:Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Պուտինն ու Թրամփը Չինաստանում շփումների ժամանակ կարող են անդրադառնալ ուկրաինական թեմային և իրանական հարցին:Ինչ վերաբերում է Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան եռակողմ գագաթնաժողովին, ապա, Պեսկովի խոսքով, Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի մասնակցությամբ հանդիպմանը մեկ ժամ է հատկացվում:«Ոչ ավելի, քան մեկ ժամ»,- ասել Է Պեսկովը լրագրողներին:Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովն անցկացվում է Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը: ԱԽՏՀ-ի կազմում ընդգրկված են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը:
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/02/93015335_171:0:2902:2048_1920x0_80_0_0_a031baf1607bcf8a8ec1f992c244d71e.jpg.webp
դմիտրի պեսկով, ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
դմիտրի պեսկով, ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները Չինաստանում շփումների ժամանակ կարող են անդրադառնալ ուկրաինական թեմային և իրանական հարցին, նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ – ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա «ոտքի վրա»: Երկու երկրների ղեկավարների միջև լիաֆորմատ բանակցություններչեն նախատեսվում, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պուտինը այցով գտնվում է Չինաստանի Շենժեն քաղաքում, որտեղ նոյեմբերի 18-19-ը անցկացվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովը: Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ գագաթնաժողովի ընթացքում Պուտինն ու Թրամփը մի քանի անգամ կշփվեն:
«Ընթանում է բազմակողմ միջոցառում, գագաթնաժողով։ Ամենայն հավանականությամբ, «ոտքի վրա» ինչ-որ տարբերակ կփնտրեն, եթե այլ բան չպայմանավորվեն»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաձայնեցված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման ժամանակը։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Պուտինն ու Թրամփը Չինաստանում շփումների ժամանակ կարող են անդրադառնալ ուկրաինական թեմային և իրանական հարցին:
«Ընթացիկ հարցեր. իհարկե, առաջին հերթին՝ Ուկրաինան։ Եթե ժամանակ լինի, կարծիքներ կփոխանակվեն նաև Իրանի վերաբերյալ», – նշել Է Պեսկովը՝ խոսելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների առաջիկա շփման օրակարգի մասին։
Ինչ վերաբերում է Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան եռակողմ գագաթնաժողովին, ապա, Պեսկովի խոսքով, Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի մասնակցությամբ հանդիպմանը մեկ ժամ է հատկացվում:
«Ոչ ավելի, քան մեկ ժամ»,- ասել Է Պեսկովը լրագրողներին:
Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովն անցկացվում է Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը: ԱԽՏՀ-ի կազմում ընդգրկված են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը: