Պուտին-Թրամփ լիաֆորմատ բանակցություններ չեն լինի, իսկ եռակողմ գագաթնաժողովը կտևի մեկ ժամ

https://arm.sputniknews.ru/20261118/putin-tramp-liafvormat-banakcutjunner-chen-lini-isk-erakvoghm-gagatnazhvoghvovy-ktevi-mek-zham-109492117.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/02/93015335_171:0:2902:2048_1920x0_80_0_0_a031baf1607bcf8a8ec1f992c244d71e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դմիտրի պեսկով, ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ

դմիտրի պեսկով, ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները Չինաստանում շփումների ժամանակ կարող են անդրադառնալ ուկրաինական թեմային և իրանական հարցին, նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ – ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա «ոտքի վրա»: Երկու երկրների ղեկավարների միջև լիաֆորմատ բանակցություններչեն նախատեսվում, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պուտինը այցով գտնվում է Չինաստանի Շենժեն քաղաքում, որտեղ նոյեմբերի 18-19-ը անցկացվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովը: Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ գագաթնաժողովի ընթացքում Պուտինն ու Թրամփը մի քանի անգամ կշփվեն:

«Ընթանում է բազմակողմ միջոցառում, գագաթնաժողով։ Ամենայն հավանականությամբ, «ոտքի վրա» ինչ-որ տարբերակ կփնտրեն, եթե այլ բան չպայմանավորվեն»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաձայնեցված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման ժամանակը։

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Պուտինն ու Թրամփը Չինաստանում շփումների ժամանակ կարող են անդրադառնալ ուկրաինական թեմային և իրանական հարցին:

«Ընթացիկ հարցեր. իհարկե, առաջին հերթին՝ Ուկրաինան։ Եթե ժամանակ լինի, կարծիքներ կփոխանակվեն նաև Իրանի վերաբերյալ», – նշել Է Պեսկովը՝ խոսելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների առաջիկա շփման օրակարգի մասին։

Ինչ վերաբերում է Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան եռակողմ գագաթնաժողովին, ապա, Պեսկովի խոսքով, Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի մասնակցությամբ հանդիպմանը մեկ ժամ է հատկացվում:

«Ոչ ավելի, քան մեկ ժամ»,- ասել Է Պեսկովը լրագրողներին:

Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովն անցկացվում է Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը: ԱԽՏՀ-ի կազմում ընդգրկված են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը:

Leave a comment