Հայտնի են դարձել Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ բանակցությունների թեմաները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը կքննարկեն մի շարք կարևոր հարցեր, որոնց մեջ կլինեն նաև մտահոգություն առաջացնող հակամարտությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ առաջնորդները կքննարկեն, թե ինչպես կարող են մեծ տերությունները կառուցել իրենց հարաբերությունները և նպաստել աշխարհում իրավիճակի բարելավմանը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվելիք ամփոփիչ հայտարարության տեքստի շուրջ աշխատանքը բավական ինտենսիվ է ընթանում։

Ներկայումս հստակեցվում են հայտարարության առանձին դրույթները։

NEWS.am

Leave a comment