Նոյեմբերի 18-ից Գյումրիում մեկնարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստի փորձագիտական խմբի նիստերի աշխատանքները։
Օրակարգը ներառում է մաքսային կարգավորման հետագա կատարելագործման և իրավակիրառ պրակտիկայի միասնական մոտեցումների ձևավորման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող արդիական հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, նիստում անդրադարձ է կատարվել մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառմանը, տեղեկատվական փոխգործակցությանը, մաքսային ռիսկերի կառավարմանը, ապրանքների դասակարգմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցերի։
Ողջունելով փորձագիտական խմբին՝ ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սոսե Ստեփանյանն ընդգծել է, որ մասնակիցների բարձր մասնագիտական մակարդակը, կառուցողական մտքերի փոխանակումը և մաքսային ծառայությունների կուտակած փորձը հնարավորություն կտան անցկացնել բովանդակալից քննարկումներ, գտնել փոխընդունելի լուծումներ և սահմանել գործնական մոտեցումներ, որոնք ուղղված կլինեն համագործակցության հետագա զարգացմանն ու մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: