Թեհրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին Նորդուզ անցակետը վերածել երկրի ամենամեծ ցամաքային առևտրային դարպասի

Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին Նորդուզ անցակետը վերածել երկրի ամենամեծ ցամաքային առևտրային դարպասի։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին՝ Թեհրանում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Փուրմոհամմադիի՝ գործադրվում են բոլոր ջանքերը՝ երկու երկրների միջև բեռնատարների տեղաշարժը հեշտացնելու ուղղությամբ։ Իրանական կողմը նպատակ ունի վերացնել առկա խոչընդոտները և առաջիկա երկու ամսվա ընթացքում պարզեցնել ու արագացնել բեռնափոխադրումների համար սահմանի հատման գործընթացը։

 

Leave a comment