Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն անձամբ է դիմավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Շենչժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով նրա ժամանումից հետո։
Երկու երկրների առաջնորդները ձեռք են սեղմել և գրկախառնվել։ Այնուհետև մի աղջիկ ծաղկեփունջ է նվիրել ԱՄՆ նախագահին։
Թրամփի ժամանումը համընկել է քաղաքում տեղացած հորդառատ անձրևի հետ։
Նշենք, որ նոյեմբերի 19-ին նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը։