Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 18-ի գիշերը Ռումինիայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ներեժու-Միկ բնակավայրից 16 կմ դեպի արևմուտք։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։
Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 130,8 կմ խորության վրա։ Գրեթե նույն տվյալներն է հրապարակել նաև Սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Ցնցումները զգացվել են նաև Մոլդովայում և Ուկրաինայում։
Մոլդովայի իշխանությունները սկզբում հայտնել էին 6,5 մագնիտուդով երկրաշարժի մասին։ Քիշնևի բազմաթիվ բնակիչներ սոցիալական ցանցերում գրել են, որ գիշերվա ընթացքում արթնացել են ցնցումներից, իսկ բնակարաններում իրերն սկսել են շարժվել և ընկնել։