Թաղման հանձնաժողով՝ Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նորիկ (Նորայր) Մեհրաբյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով եւ հաստատվել է դրա անհատական կազմը։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը 20-օրյա ժամկետում վարչապետին ներկայացնելու է համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա։
Հիշեցնենք, նոյեմբերի 13-ին կյանքի 85-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» եւ «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երեւանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը։