2027 թ․ հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից տրամադրվող մի շարք ծառայություններից օգտվելու համար դիմումներ կարող եք ներկայացնել id.e-social.am հարթակի՝ ԲԱՑԱՌԱՊԵՍ «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքի տարբերակն այլևս հասանելի չի լինի։
Հարթակ մուտք գործելու և դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
- Բացել id.e-social.am հարթակը և սեղմել «Մուտք Եսեմ-ի միջոցով» կոճակը։
- Ընտրել Ձեզ հասանելի «Մուտքի» տարբերակը՝ «Նույնականացման քարտ» կամ «Բջջային նույնականացման քարտ» և հետևել հրահանգներին։
«Նույնականացման քարտ» տարբերակով մուտք գործելու դեպքում՝ նշել համապատասխան թվային տվյալները։
«Բջջային նույնականացման քարտ» մուտքի դեպքում պետք է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը, ապա հեռախոսում հաստատել մուտքը՝ հավաքելով PIN կոդը։
Այս տարբերակից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես Ձեր բջջային օպերատորի մոտ ակտիվացնել Mobile ID ծառայությունը։ Հաստատել Ձեր ինքնությունը, որից հետո կվերադառնաք սոցիալական հարթակի Ձեր անձնական էջ, որտեղ կարող եք դիմում ներկայացնել համապատասխան ծառայությունից օգտվելու համար։
Ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: