Ռուսաստանի բանակը Ուկրաինայի մարզերում 4 էլեկտրակայան է խոցել. ՊՆ

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ-ն Կրիվոյ Ռոգ երկաթուղային կայարանի շրջանում հարվածել է նաև Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող լոկոմոտիվին։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի Ռովնոյի և Դնեպրոպետրովսկի մարզերում խոցել են 3, իսկ Չեռնովցիի մարզի Չեռնովցվիքաղաքում՝ 1 էլեկտրակայան: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Ռովնոյի մարզի Ռովնո ևԳրաբով, Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկոյե քաղաքներում խոցվել են 3 «ПС-330» էլեկտրակայաններ, իսկ Չեռնովցիի մարզի Չեռնովցի քաղաքում «ПС-110 էլեկտրակայանը. դրանք Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող ռազմարդյունաբերական ձեռնարկությունների և լոգիստիկ կենտրոնների գործունեության ապահովման նպատակով էլեկտրաէներգիայի բաշխում են իրականացնում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Ռուսաստանի բանակն այսօր կեսօրին հասցրած հարվածների շրջանակներում Կրիվոյ Ռոգ երկաթուղային կայարանի շրջանում խոցել է Ուկրաինայի զինված ուժերի համար բեռնափոխադրում իրականացնող լոկոմոտիվ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment