Արթուր Պողոսյանը և Հասան Աբդոլիանփուրը քննարկել են երկու կառույցների միջև համագործակցության հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակում, 2026 թվականի նոյեմբերի 16-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների և ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահ Հասան Աբդոլիանփուրի հետ: Ներկա է եղել նաև Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը:

Հանդիպման սկզբում Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Հասան Աբդոլիանփուրին՝ այցի նախաձեռնման և ցուցաբերած պատրաստակամության համար:

Կողմերը քննարկել են երկու կառույցների միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ իրավաբանական և փորձագիտական ոլորտներում մասնագիտական փորձի փոխանակման, ինչպես նաև դատական փորձաքննությունների և փորձագիտական եզրակացությունների կիրառման ժամանակակից մոտեցումները:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կառույցների միջև հուշագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Արթուր Պողոսյանը հարցազրույց է տվել «IRIB» պետական հեռուստաընկերությանը:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment