ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այն վայրերում, որտեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, երբեք որևէ լավ բան տեղի չի ունենում։
«Այնտեղ, որտեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, երբեք ոչ մի լավ բան տեղի չի ունեցել»,- ասել է Լավրովը՝ Արևելյան Ասիայի գագաթնաժողովի 21-րդ նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
Որպես օրինակ՝ ՌԴ ԱԳ նախարարը հիշատակել է ՆԱՏՕ-ի ներխուժումը Իրաք, նախկին Հարավսլավիա, ինչպես նաև Լիբիայում իրականացված «արկածախնդրությունը»։