Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրամիությունն ու Հայաստանը գնալով ավելի են մերձենում։ Այս մասին X-ում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
«Հայաստանի ֆերմերներին և բիզնեսին ցուցաբերվող մեր աջակցությունն արդեն արդյունքներ է տալիս։ Հայաստանի արտահանումը դեպի ԵՄ այս տարի աճել է ավելի քան կեսով։
Մենք նաև առաջ ենք շարժվում այն նախագծերի իրականացման ուղղությամբ, որոնք կնպաստեն Հայաստանի՝ հարևանների հետ կապերի բարելավմանը, կստեղծեն տնտեսական նոր հնարավորություններ և կամրապնդեն տարածաշրջանի կայունությունը»,- գրել է նա։