«Հրատապության կարգով դիմում եմ Սրբուհի Գալյանին՝ հոգեկան հիվանդության ախտանիշներ ունեցող մարդու են տեղափոխել Անդրանիկ Թևանյանի խուց»․ Մանուկ Սուքիասյան

«Այս ամբիոնն օգտագործելով՝ ուզում եմ հրատապության կարգով դիմել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ Նախօրեին ուշ երեկոյան հոգեկան հիվանդության ախտանիշներ և խնդիրներ ունեցող մարդու են տեղափոխել Անդրանիկ Թևանյանի խուց»,- Երևանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Վերջերս հոգեկան հիվանդություն ունեցող անձն ազատության պայմաններում լրիվ անծանոթ մարդու հանդեպ ոտնձգություն կատարեց ու սպանեց։ Բանտերում էլ այս վերջին ցավալի դեպքերը շատ ակնառու են։ Հրատապության կարգով դիմում եմ Սրբուհի Գալյանին և ակնկալում, որ շատ արագ այդ հարցը կկարգավորեն։ Հասկացանք՝ ամեն ինչ չափ ու սահման ունի՝ քաղաքական հետապնդումը քաղաքական հետապնդում, բայց հոգեկան խնդիր ունեցող մարդուն չեն տանում խուց»,- ասաց Մանուկ Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment