Եթե սպառնալիք կա, ապա Իրանը կվճարի այնպիսի գին, որպիսին պատմության մեջ ոչ մի երկիր երբեք չի վճարել․ Թրամփ

«Եթե սպառնալիք կա, ապա Իրանը կվճարի այնպիսի գին, որպիսին պատմության մեջ ոչ մի երկիր երբեք չի վճարել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։

Թրամփը նաև անդրադարձել է Թայվանի հարցին։ «Վստահ եմ՝ նա ինքը [Չինաստանի նախագահ Սի Ծինպինը] կբարձրացնի այդ հարցը։ Ինձ պետք չի լինի դա անել։ Նա ինքնուրույն կխոսի այդ մասին»,- ասել է նա։

Թրամփը երեքշաբթի օրը ժամանել է Ֆիլիպիններ՝ Հարավարևելյան Ասիայի գագաթնաժողովի ավարտին ընդառաջ։ Նախատեսված է մասնակցություն Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների «Քվադ» (Quad) խմբի՝ վերջին երկու տարվա ընթացքում առաջին հանդիպմանը։

Leave a comment