«Եթե սպառնալիք կա, ապա Իրանը կվճարի այնպիսի գին, որպիսին պատմության մեջ ոչ մի երկիր երբեք չի վճարել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։
Թրամփը նաև անդրադարձել է Թայվանի հարցին։ «Վստահ եմ՝ նա ինքը [Չինաստանի նախագահ Սի Ծինպինը] կբարձրացնի այդ հարցը։ Ինձ պետք չի լինի դա անել։ Նա ինքնուրույն կխոսի այդ մասին»,- ասել է նա։
Թրամփը երեքշաբթի օրը ժամանել է Ֆիլիպիններ՝ Հարավարևելյան Ասիայի գագաթնաժողովի ավարտին ընդառաջ։ Նախատեսված է մասնակցություն Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների «Քվադ» (Quad) խմբի՝ վերջին երկու տարվա ընթացքում առաջին հանդիպմանը։