«Ազատություն». Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ մեկնում է Բաքու և Երևան։ Հայաստանի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Վադեֆուլը Հայաստանում կլինի նոյեմբերի 18-ին։
Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը իր առաջին այցից առաջ քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում և կոչ արել Մոսկվային չխոչընդոտել տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ։
«Ռուսաստանի հարևան երկրների՝ Եվրոպայի հետ մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում։ Հենց այդ պատճառով է կարևոր, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Ժամանակն է լսելու նրանց ձայնը և հաշվի առնելու նրանց շահերը», – նշել է Վադեֆուլը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: