Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Հայտարարությունը հնչել է տարածաշրջան՝ Բաքու և Երևան նրա այցի նախաշեմին։
Ինչու է դա կարևոր. Բեռլինն ուղիղ աջակցություն է հայտնում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծի նախաստորագրմանը և ընդգծում, որ տարածաշրջանային սահմանների բացումն ու խաղաղությունը ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ամբողջ Եվրոպայի համար՝ հակադրվելով տարածաշրջանում ռուսական ազդեցության պահպանման փորձերին։
Յոհան Վադեֆուլի հայտարարության և այցի առանցքային մանրամասները.
-
Ռուսական ազդեցության և տարածաշրջանային ինքնուրույնության մասին.
-
Վադեֆուլի խոսքով՝ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ տեղի բնակչության և նրանց ապագայի հաշվին։
-
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հարևանների և Եվրոպայի մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում, և եկել է Հայաստանի ու Ադրբեջանի ձայնը լսելու և նրանց շահերը հաշվի առնելու ժամանակը։
-
Դիվանագետը նշել է, որ Մոսկվային դուր չի գալիս նման սցենարը, ինչի մասին վկայում է նաև Ուկրաինայի դեմ մղվող պատերազմը։
-
-
Խաղաղության գործընթացը և Գերմանիայի աջակցությունը.
-
Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաջություն և պատասխանատվություն են դրսևորել՝ նախաստորագրելով խաղաղության պայմանագրի նախագիծը։
-
Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանը պատմական հնարավորություն ունի հաղթահարելու պատերազմների և բռնության դարաշրջանը, իսկ Բեռլինը պատրաստ է լինել հուսալի գործընկեր այս ճանապարհին։
-
-
Տարածաշրջանային այցը.
-
Գերմանիայի արտգործնախարարն այսօր՝ նոյեմբերի 17-ին, ժամանում է Հարավային Կովկաս. նա հանդիպումներ կունենա Բաքվում և Երևանում։
-