Ես էլ ունեմ այդ բնական նյարդը․ Տիգրան Ավինյանը՝ խցանումների մասին

Ես էլ ունեմ այդ բնական նյարդը․ Տիգրան Ավինյանը՝ խցանումների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բնական նյարդ կա թեմայի վերաբերյալ, բոլորը ունեն այդ բնական նյարդը, ես էլ ունեմ այդ բնական նյարդը։ Այս մասին այսօր Երևան քաղաքի ավագանու նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ խնդիրը՝ մեքենաների թվի աճն է, երկրորդը՝ վարելու մշակույթն է,  երրորդը՝ հանրային տրանսպորտին արտոնություն տալն է։ «Փաստացի լուծումները լինելու են հետևյալի վերաբերյալ․ ամբողջապես առանձնացնել գծեր ավտոբուսների համար, հստակ և առողջապահական հիմքով սահմանափակումներ մտցնել մարդատար ավտոմեքենաների համար, խոսքը չի վերաբերում մարզերից եկող մեքենաների մասին։ Ավտոմեքենաների քանակը պետք է նվազի, որ քաղաքում երթևեկությունը հնարավոր լինի։ Երրորդ՝ խախտումները պետք է նվազեն, նույնիսկ վերանան»,-ասաց նա և նշեց, որ այլ քաղաքներ ևս այս ճանապարհով են անցել, օրինակ՝ Փարիզը։

Տիգրան Ավինյանը նշեց, որ 2021 թվականին տրվել է  բազմաբնակարանային շենքերի և բնակելի համալիրների ռեկորդային՝ 108 թույլտվություն և այսօր փաստացի շահագործման են հանձնվում այդ շենքերը, իսկ 2025 թվականին տրվել է 37 շինթույլտվություն։ Քաղաքապետն ասաց, որ շինարարությունը սպասարկում է տնտեսական աճը, և շենքերը չեն ստեղծում խցանումներ, այլ մեքենաներն են ստեղծում։

Leave a comment