ԱԹՍ–ների զանգվածային հարձակում. Ղրիմում 2 մարդ է մահացել

https://arm.sputniknews.ru/20261117/atsneri-zangvatsajin-hardzakum-ghrimum-2-mard-e-mahacel-109427013.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/0f/104665879_202:0:1570:1026_1920x0_80_0_0_576c0a8c67bd24897fa82e050c7532d4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, ղրիմ, զոհ

ռուսաստան, ուկրաինա, ղրիմ, զոհ

Բաժանորդագրվել

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ավելի քան 1440 ուկրաինական անօդաչու են խոցել ՌԴ մարզերի, Ազովի և Սև ծովերի օդային տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ղրիմի Լենինսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարձակման զոհ է դարձել 2 մարդ։ Տեղեկությունը հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Ցավոք, Ղրիմի Հանրապետության Լենինսկի շրջանում թշնամու անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհեր կան։ Երկու մարդ է զոհվել։ Սգում եմ նրանց հարազատների և մտերիմների հետ։ Իշխանության մարմինները անպայման կտրամադրեն անհրաժեշտ ողջ օգնությունն ու աջակցությունը», – գրել է Ակսյոնովը Telegram-ում։

Դեռ գիշերը շրջանի ղեկավարը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարձակվել են Ղրիմի կամրջի վրա։ Երթևեկությունը դադարեցվել է։

«Ղրիմի բնակիչներին և հյուրերին խնդրում ենք զերծ մնալ կամրջի ուղղությամբ երթևեկելուց և երթուղիները ծրագրելիս հաշվի առնել սահմանափակումները», – գրել է Ակսյոնովը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ նոյեմբերի 16-ին` Մոսկվայի ժամանակով 17:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 07:00-ն մոտ 800 անօդաչու է թռչել դեպի Մոսկվայի մարզ։

ՀՕՊ–ը դրանց մեծ մասը ոչնչացրել է հեռավոր մատույցներում, իսկ 321–ը` Մոսկվային մոտենալիս։

«Քաղաքի պաշտպանության գործում, բացի ՊԲ–ի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումներից, իրենց լավ են դրսևորել նաև նորաստեղծ «Բարս Մոսկվա» ջոկատի մարտիկները։ Վերջին երկու օրում նրանք մոտ 300 ԱԹՍ են խոցել։ Կեցցե՛ք», – գրել է Սոբյանինը Telegram-ում։

ՌԴ ՊՆ–ն իր հերթին հայտնել է, որ գիշերվա ընթացքում (նոյեմբերի 16-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև նոյեմբերի 17-ը` Մոսկվայի ժամանակով 08:00-ն) ՀՕՊ հերթապահ ուժերը ուկրաինական 1441 անօդաչու են ոչնչացրել Ռուսաստանի մարզերի, Ազովի և Սև ծովերի օդային տարածքում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment