Այսօր ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին, մինչ օրակարգի քվեարկությունը, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարեց՝ նման հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու համար պետք է հնարավորություն ունենանք լսելու բոլոր պատգամավորների կարծիքները․ «Մենք կարծես թե բոլորի հնարավորությունն ենք լսելու՝ բացի պատգամավոր Արթուր Սարգսյանից, որը որ մինչ օրս հնարավորություն չունի մասնակցելու Ազգային ժողովի աշխատանքներին։ Օրինակ՝ շատ է եղել, կարծում եմ ավելի հաճախ, որ դուք, չկատարելով ձեր պարտականությունները, բացակայել եք Ազգային ժողովի նիստերից, չեք նախագահել Ազգային ժողովի նիստերը, չնայած որ դա Ձեր պարտականությունն է, դա Ձեր որոշումն է, որը, կարծում եմ, առանձին գնահատականի արժանի է (նկատի ուներ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին-Ն․ Գ․)։ Իսկ Արթուր Սարգսյանը այդ հնարավորությունից զրկված է ինձ համար անհասկանալի պատճառներով, որովհետև ես՝ որպես իններորդ գումարման պատգամավոր, որևէ մեկին համաձայնություն չեմ տվել նրա աշխատանքային գործունեությունը խափանելու։ Ուզում եմ լսել ձեր բացատրությունը»։
«Հարցն օրակարգին չի վերաբերվում»,- եղավ պատասխանը։
Էդգար Ղազարյանը տարակուսեց՝ նկատելով, որ իբրեւ 9-րդ գումարման պատգամավոր ինքը որեւէ մեկին կալանավորելու համաձայնություն չի տվել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: