ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով Մոսկվայում հայտարարել է, որ TRIPP նախագիծը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ուղղակի սպառնալիք է։
«Հայաստանի Սյունիքի մարզով տնտեսական բարգավաճման քողի տակ առաջ մղվող միջազգային տարանցիկ միջանցքն իր մեջ ուղղակի սպառնալիք է պարունակում սեփական ռազմավարական ենթակառուցվածքի, հողի և ինքնիշխանության նկատմամբ Հայաստանի վերահսկողության լիակատար կորստի համար՝ հօգուտ անդրազգային կորպորացիաների և Անկարայի ու Բաքվի աշխարհաքաղաքական հավակնությունների»,- ասել է նա:
Նա նաև հայտարարել է, որ Արցախն այսօր օկուպացված է և շարունակվում է ազգաբնակչության պայքարը՝ հանուն ազատության։
Մանրամասները՝ տեսանյութում։