ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2026թ.-ի հունվար-սեպտեմբերին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 13,219.7 հազար տոննա: 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 7․8%-ով:
Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22․9%-ով և կազմել է 1,484.1 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 357.5 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 746.4 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 380.2 հազար տոննա:
Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2025թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 4․8%-ով և կազմել է 10,164.8 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 503.1 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 3,423.2 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 6,238.5 հազար տոննա:
Օդային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 1%-ով և կազմել է 29.2 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 15.5 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 13.7 հազար տոննա:
Մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալը 2025թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16․3%-ով և կազմել է 1,541.6 հազար տոննա: