Ուխտագնացություն՝ Սուրբ Մարիամ Աստվածածնին Տաճարին ընծայման տոնին

Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմից հայտնում են՝  նոյեմբերի 21-ին ուխտագնացություն կկայանա դեպի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցի․

«Մայր եւ կոյս, աղախին Քրիստոսի,

որ բարեխօսդ ես միշտ աշխարհի,

քեզ երանեն ամենայն ազինք»:

(շարական)

Սիրելի հավատացյալներ,

Նոյեմբերի 21-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Մարիամ Աստվածածնին Տաճարին ընծայման տոնը։

Այդ նվիրական առիթով կազմակերպվում է ներթեմական ուխտագնացություն դեպի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցի։

Տոնական Սուրբ Պատարագը կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:

Պատարագի սկիզբը՝ ժամը 11։00-ին։

Սիրով հրավիրում ենք ամենքիդ ձեր աղոթական ներկայությամբ մասնակցելու Սուրբ Պատարագին և հայցելու Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը մեր երկրի և ժողովրդի համար»։

Leave a comment