ԵԱՏՄ-Իրան․ զարգացնում են գործարար կապերն ու քննարկում առևտրի թվայնացման հարցերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնևը հանդիպել է ԵԱՏՄ անդամ պետությունների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում Իրանի հետ առևտրի թվայնացման և փոխադարձ հաշվարկների հարցերն էին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2027 թվականի համար ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսության աշխատանքային ծրագրի ձևավորումը՝ Միության անդամ պետությունների գործարար շրջանակների մասնակցությամբ։

Հատուկ ուշադրություն է դարձվել ձեռնարկատերերի առաջարկներին, որոնք վերաբերում են տրանսպորտային և լոգիստիկ կապերի, ֆինանսական փոխկապակցվածության ապահովմանը, ինչպես նաև իրանցի գործընկերների հետ փոխադարձ առևտրում առկա խոչընդոտների վերացմանը։

ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսությունը ձևավորվել է 2026 թվականի հոկտեմբերի 14-ին ԵԱՏՄ գործարար խորհրդի և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության պալատի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն։

Դրա գործունեության նպատակն է զարգացնել կողմերի գործարար համայնքների միջև գործնական համագործակցությունը՝ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացման շրջանակում։

Leave a comment