«Եթե մեր երկիրը լիներ ժողովրդավարական երկիր և հարգվեր մարդկաց իրավունքները կազմակերպվեին օրինական ընտրություններ, ապա այս դահլիճում ՔՊ խմբավորումից ոչ մի պատգամավոր չէր գտնվի, որովհետև նրանք երբեք չէին կարողանա շեմ հաղթահարել, ինչպես չէին կարողանում հաղթահարել մինչև 2018 թվականի ադրբաջանաթուրքական հեղափոխությունը»,-«Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նա պատահական չհմարեց, որ հանրային լսումներում ոչ մի ՔՊ-ական չկա, որովհետև իրենք իրենց չեն զգում ինտելեկտուալ հայ միջավայրում, որոնց հետո ի վիճակի են բանավիճել։
«Նրանք անմրցունակ են, դրա համար երբ գալիս է մրցակցության պահը նրանք փախչում են այդ մրցակցությունից և սկսում ուժ գործադրել այդ մրցակիցների նկատմամաբ»,-ասաց Ղազարյանը՝ նկատելով, որ այդ պատճառով է, որ այսօր ունենք քաղբանտարկյալներ՝ առանցքային քաղաքական ուժերի ղեկավարների գլխավորությամբ, շարունակեց.
«Որովհետև Նիկոլ փաշինյանը վախկոտ է, վախենում է այդ մարդկանցից, ինչպես ցանկացած ՔՊ-ական վախենում է արդար, ուղիղ, ճշմարիտ խոսքից, որովհետև իրենք չեն կարող բանավիճել փաստերով, մեր երկրի ապագայի նկատմամբ ունեցած պատկերացումներով»․ որովհետև մենք երրկրի ապագան տեսնում ենք իբրև անկախ ինքնիշխան հանրապետություն, իրեննք այն տեսնում են,իբրև ադրբեջանաթուրքական վիլայեթ։
Քաղբանտարկյալների առակայությունը վախի, թուլությա նշան է, որովհետև նրանք հավասար պայմաններում չեն կարող մեզ հետ գնալ ընտրությունների։ Ոնց կարող է Նիկոլ Փաշինյանը մրցակցի Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի հետ և նա ընդամենը այդ մարդկանցի խլում է նրանց ազատությունը, հետո էլ խլում է մանդատները, հետո՝ ունեցվածքը․ Այս իշխանությունները բարիք ստեղծելու ունակություն չունեն, կարող են միայն խլել մարդկանց տասնամյակների բարիքը, ստեղծած արժեքները»։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ինքը զոհ է իշխանությունների գործողություններին, քանի որ մի քանի անգամ ձերբակալվել է և այս պահին դատապարտված է երկու տարվա ազատազրկման, իր տան դիմաց բռնության է ենթարկվել, հեռացվել է իր բոլոր՝ նաև ակադեմիական աշխատանքների։
«Բայց պարզվում է, որ ես ամենաշատը չեմ տուժել նրանց գործողություններից, որովհետեւ, գիտե՞ք ինչ, ես ողջ եմ։ Ես կարող էի նաև սպանվել, ինչպես սպանվել է Վոլոդյա Գրիգորյանը ՔՊ-ին հաղթելուց մի քանի ամիս անց։ Ես կարող էի առհասարակ գտնվել բանտում, ինչպես բանտում են մեր առաջնորդները, մեր ղեկավարները։ Եվ ինչի՞ համար՝ միայն ու միայն իրենց երկիրը սիրելու, իրենց երկրին ծառայելու համար։ Պարզապես Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև կատարված է աշխատանքի բաժանում։ Ալիևը մեր ժողովրդի մի զավակներին է բանտարկում, Նիկոլ Փաշինյանը մյուսներին, բայց գալու է նրան բանտարկելու և իրական արդարադատության ժամանակ.,-միտքն ամփոփոց Ղազարանը։