Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի ճգնաժամի հաղթահարման ուղիները

Բաժանորդագրվել

Ռուս-իրանական ակտիվ շփումները շարունակվում են։ Ավելի վաղ ՌԴ նախագահին էր փոխանցվել Իրանի գերագույն առաջնորդի ուղերձը:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակի կարգավորման ուղիները: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով Մերձավոր Արևելքում առաջացած ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղիները», – ասված է հաղորդագրությունում։

Իրանի ԱԳՆ-ն իր հերթին հայտնել է, որ Արաղչին Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովմանն ուղղված դիվանագիտական և քաղաքական ջանքերն ու նախաձեռնությունները:

Հիշեցնենք` հոկտեմբերի 27-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ու միջազգային օրակարգի հարցեր:

Իսկ նոյեմբերի 5-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ: Բանակցությունների ընթացքում Պուտինին է փոխանցվել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը:

Leave a comment