«Պատկերացրեք՝ վիճակն ինչքան է վատ, որ Գեղամ Մանուկյանը եթերում ինձ է ցիտում, ես Գեղամ Մանուկյան եմ գովերգում»․ Արամ Մանուկյան

«Հայաստանի իշխանություններին տրված է քարտ բլանշ՝ արա, ինչ ուզում ես, մենք աչք ենք փակելու Հայաստանի ժողովրդավարացման կորստի գործընթացի վրա, մենք պատրաստ ենք իշխանությունը պահել այնքան, ինչքան դու պատրաստ ես լինել գործիք։ Այստեղ է գաղտնիքը։ Փաշինյանը համաձայնել է այդ դերին։ Այդ դերում ժամանակին համաձայնեցին լինել Սաակաշվիլին, հետո՝ Զելենսկին»,- «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանին փորձում են տալ ուրիշ առաքելություն, միջազգային ֆունկցիա։ «Այ փսլնքոտներ, դուք ո՞ւր էիք, որ մենք ժողովրդավարության կղզի էինք։ Ո՞ւր էիք, որ մենք եվրոպական ընտանիքի անդամ էիք։ Դուք հլա դեռ շալվար չէիք հագնում, «մայկա բուլավկայով», հիմա եկել եք, մեզ սովորեցնում եք՝ որն է ռուսամետը, որն է եվրոպամետը։ Ո՞վ եք դուք»,- նշեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Մեզ քննադատողներին, ովքեր քննադատում են, որ մտնում ենք այս համագործակցության մեջ, ուզում եմ ասել՝ դժվար է, այդպես հեշտ չէ, մանավանդ ուշացած է մի քիչ, բայց պատկերացրեք վիճակն ինչքան է վատ, որ Գեղամ Մանուկյանը եթերում ինձ է ցիտում, ես Գեղամ Մանուկյան եմ գովերգում։ Պատկերացրեք՝ վիճակն ինչպիսին է, որ ՀՀՇ-ն, Դաշնակցությունը և մնացածներն իրար ձեռք են բռնում»,- ասաց Արամ Մանուկյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment