Ռուսաստանը լուրջ վերքեր է հասցնում Կիևի ռեժիմին. Պեսկով

https://arm.sputniknews.ru/20261116/rusastany-lurj-verqer-e-hascnum-kievi-rezhimin-peskvov-109394016.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/05/93164337_60:0:2791:2048_1920x0_80_0_0_e3069a1a4526714cb36ce59fbcb65b39.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ երկարատև խաղաղություն է ուզում Ուկրաինայում, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար, որը Կիևին հնարավորություն կտա շունչ քաշելու ու «վերքերը բուժելու» համար, նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը լուրջ վերքեր է հասցնում Կիևի ռեժիմին, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ինչպես հիշեցրել է Կրեմլի ներկայացուցիչը, Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ երկարատև խաղաղություն է ուզում Ուկրաինայում, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար, որը Կիևին հնարավորություն կտա շունչ քաշելու ու «վերքերը բուժելու» համար։

«Լուրջ վերքեր, որոնք հասցնում ենք այս ռեժիմին», – ընդգծել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի ՀՕՊ ուժերը արդյունավետ են գործում ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման ֆոնին։

«Իսկապես անօդաչուների զանգվածային հարձակում է եղել։ Մեր ՀՕՊ համակարգերը շարունակում են շատ արդյունավետ գործել։ Համակարգը գործում է։ Ցավոք, աշխարհում ոչ մի համակարգ չի կարող ապահովել 100 % պաշտպանություն տարբեր օբյեկտների վրա նման զանգվածային հարվածների ֆոնին, բայց, այնուամենայնիվ, արդյունավետությունը շատ բարձր է։ Եվ, իհարկե, խոսքը մեր ՀՕՊ անձնակազմի, մեր զինվորականների հերոսական աշխատանքի մասին է», – ասել է Պեսկովը։

Այսօր առավոտյան ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ ուժերը Տվերի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Տուլայի, Ռյազանի, Օրյոլի, Վորոնեժի, Վլադիմիրի, Սմոլենսկի, Նիժնի Նովգորոդի և Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Մոսկվայի մարզի և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքի վրա ուկրաինական 1336 անօդաչու են որսացել և ոչնչացրել։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Leave a comment