Նոր վերանորոգված ամբողջական երեք վագոնանի շարժակազմը արդեն աշխատանքում է

Հենց այսօր նոր վերանորոգված ամբողջական երեք վագոնանի շարժակազմ արդեն իսկ աշխատանքում է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։

Նրա խոսքով, վագոնների նորոգումից հետո կկարողանան ապահովել 3 վագոններով շարժակազմի աշխատանքը։

«Առավոտյան ժամերին գնացքները ժամանում են 4-5 րոպե պարբերականությամբ»,–ասաց նա։

Քաղաքապետ Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչու հնարավոր չէ առավոտյան գնացքների ժամանման միջակայքը դարձնել օրինակ, 2 րոպե 45 վայրկյան։

Սեդրակյանը պատասխանեց. «Դրա համար պետք է շարժակազմերի քանակը ավելացնենք։ Հիմա մենք ունենք 9 հատ երկու վագոնանոց, 4 հատ երեք վագոնանոց, 2 հատ մեկ վագոնանոց»։

Նշվեց, որ վերջին շրջանում խդնիրը պայմանավորված էր նրանով, որ ինչ–որ մի շարժակազմ հանվել էր վերանորոգման. «Մեկ հատ երեք վագոնանոց 15 օրից ընթացիկ վերանորոգումը կավարտի ու գիծ կմտնի։

8 վագոնները, որոնք շարագործումից դուրս է եկել արդեն 20 քանի տարի, հիմա մրցույթ ենք դրել, այդ մրցույթի արդյունքում, եթե մենք վերանորոգում ենք, վերջացնում ենք, մեզ մոտ 2 վագոններով 9 շարժակազմերը կդառնա 3 վագոններով»,–ասաց Սեդրակյանը։

Նշենք, որ նոյեմբերի 9-ից նոյեմբերի 15-ը մետրոպոլիտենը սպասարկել է՝ 699 հազար 669 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2940 շարժակազմ, որոնցից՝ 582՝ երեքվագոնանի, 1334՝ երկուվագոնանի, 1024՝ մեկվագոնանի։ Կատարողականը՝ 100%։

NEWS.am

Leave a comment