Նոյեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ քաղաքի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, և հնարավոր է՝ ներսում մարդ լինի։
Փրկարարները, մարելով կրակը, բնակարանում հայտնաբերել են ծխահարված տղամարդու դի։
Դեպքի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում է մահացածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը հաշմանդամություն ունեցող անձ էր։