Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան, ինչպես և նախկինում, մտադիր չէ հրապարակել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունների մանրամասները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչին հարցրել են՝ արդյոք ամերիկացի բանակցողների հետ քննարկվել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը՝ Դոնբասից հրաժարվելու դիմաց։
«Այո՛, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որ նպատակահարմար չէ բացահայտել մեր և ամերիկացիների միջև տեղի ունեցող քննարկումների մանրամասները։ Դա բխում է հենց խաղաղ գործընթացի շահերից»,– ասել է Պեսկովը։