Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի

Բաժանորդագրվել

Պաշտոնյան չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ տեսակի ջերմամիջուկային սարքավորման մասին է խոսքը։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Իրանցի գիտնականներին հաջողվել է ստեղծել հայրենական ջերմամիջուկային ռեակտոր, այն շուտով շահագործման կհանձնվի։ Այս մասին, ինչպես հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստատեսությունը, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։

«Իրանում առաջին ջերմամիջուկային սինթեզի կայանքը, որը նախատեսված է արտադրության բազմաթիվ ոլորտների, հատկապես էլեկտրաէներգետիկայի և բժշկության համար, շուտով շահագործման կհանձնվի», – ասել է Էսլամին:

Ընդ որում, նա չի հստակեցրել, թե ջերմամիջուկային սարքավորման որ տեսակի մասին է խոսքը։

Leave a comment