Ֆրանսիայի կառավարությունը, շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, ժամանակավոր արգելք է սահմանել պիրոտեխնիկական արտադրանքի վաճառքի և օգտագործման վրա։
«Մինչև նոյեմբերի 27-ը (ներառյալ) ամբողջ երկրում արգելվում է պիրոտեխնիկական արտադրանքի և զվարճանքի նպատակով նախատեսված հրավառությունների վաճառքն ու օգտագործումը», – նշվում է հրապարակման մեջ։
Փաստաթղթում թվարկվում են ցածր և միջին ռիսկայնության տարբեր տեսակի պիրոտեխնիկական պարագաներ, որոնց վրա տարածվում են այս սահմանափակումները։ Նշվում է, որ արգելքը չի վերաբերում պրոֆեսիոնալ կարգի պիրոտեխնիկային, որի օգտագործումը պահանջում է համապատասխան թույլտվություն։ Արգելքն ուժի մեջ է մտնում անհապաղ։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձանների ավագ դպրոցների աշակերտները դուրս էին եկել փողոց՝ պահանջելով բարելավել դպրոցական պայմանները։ Ավելի ուշ նրանց միացել են գների աճից դժգոհ մարդիկ, և ցույցերը տարածվել են նաև այլ շրջաններում։