Ինդոնեզիայում հզոր փոթորիկ է մոլեգնել․ վնասվել են տասնյակ շինություններ

Բաժանորդագրվել

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգին զգալի նյութական վնաս է պատճառվել։

Ինդոնեզիայում հզոր փոթորիկ է մոլեգնել։ Ամենաուժեղ հարվածը բաժին է հասել Արևմտյան Ճավա նահանգի Չիվիդեյ շրջանին։

Վնասվել են տասնյակ շենքեր, էլեկտրական մալուխներ և հեռախոսային գծեր։ Քամու ուժգին պոռթկումները պոկել են տների տանիքները։

Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։

Leave a comment